ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել

Ինքնաթիռի վթար12:43 | նոյեմբերի 25, 2026ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Cessna 210 թեթևաշարժիչ ինքնաթիռը կործանվել է ԱՄՆ Միսիսիպի նահանգի ափերի մոտ գտնվող Հորն կղզու մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը։
«ԱՄՆ առափնյա պահպանությունն ինքնաթիռի կործանումից հետո որոնում է վեց մարդու», — ասվում է հրապարակման մեջ։
ԱՄՆ առափնյա պահպանությունն իրականացնում է որոնողափրկարարական գործողություն։ Գերատեսչությունն ահազանգն ստացել է նոյեմբերի 24-ին՝ տեղական ժամանակով մոտ 15:45-ին, այն բանից հետո, երբ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը կորցրել է ինքնաթիռի հետ կապը։
Նոր Օռլեանից Ֆլորիդա նահանգի Ֆորտ Մայերս քաղաք ուղևորվող ինքնաթիռը թռիչքից մոտ կես ժամ անց սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը։ Այդ պահին օդանավը գտնվել է Պասկագուլա քաղաքից հարավ՝ մոտ 2,7 հազար մետր բարձրության վրա։ Մինչև տվյալների փոխանցման դադարելը օդանավի ուղղաձիգ վայրէջքի արագությունը հասել է րոպեում 5,4 հազար մետրի։
Կործանման վայրի շրջանում փրկարարները հայտնաբերել են երեք փրկաբաճկոն, լաստ և օդանավի խցիկի բեկորներ։
Հասանելի է
Թեմա
Ինքնաթիռի վթարՊատահարներԱնհետ կորածներ
Տեղադրություն
