NYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին

Կիբեռանվտանգություն12:58 | նոյեմբերի 25, 2026NYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) և ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հայտնաբերել են իրենց համակարգերի կոտրման փաստը։ Այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
«ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը և ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը վերջերս հայտնաբերել են, որ կիբեռհարձակման հետևանքով իրենց ոչ գաղտնի տվյալների մի մասն արտահոսել է։ Այս մասին հայտնել են ամերիկացի պաշտոնյաներն ու այլ իրազեկ անձինք»,— ասվում է նյութում։
Կոտրված համակարգն օգտագործվում է հանրամատչելի նյութերի, այդ թվում՝ սոցիալական ցանցերի տվյալների, արբանյակային լուսանկարների և առևտրային ընկերությունների վաճառած տեղեկությունների վերլուծության համար։ Նշվում է, որ հայտնի չէ, թե կոնկրետ որ տեղեկությունների անվտանգությունն է վտանգվել, սակայն գաղտնի նյութերը չեն տուժել։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԿիբեռանվտանգությունՏվյալների արտահոսքՀետախուզություն
Տեղադրություն
