Թրամփը լավ գաղափար է համարում Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հռչակելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հռչակելը «հիանալի գաղափար» է՝ նշելով, որ, իր պնդմամբ, ռազմավարական ջրային ճանապարհն արդեն գտնվում է ԱՄՆ վերահսկողության ներքո։
Անցած շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանի նկատմամբ հաղթանակից հետո Հորմուզի նեղուցը կհայտարարի ԱՄՆ տարածք։
«Ես պարզապես կարծում եմ, որ դա հիանալի գաղափար է։ Ես նկատի ունեմ, որ մենք վերահսկում ենք այն… Ինձ դուր է գալիս այն (Հորմուզի նեղուցը) ԱՄՆ տարածք հայտարարելու գաղափարը»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։
Աղբյուր՝ 24News.am
