Վարժեցված շները վտանգավոր բույսերը հայտնաբերում են 75% ճշգրտությամբ. հետազոտություն

Վարժեցված շները վտանգավոր բույսերը հայտնաբերում են 75% ճշգրտությամբ. հետազոտություն

Կենդանիներ03:42 | նոյեմբերի 6, 2026Վարժեցված շները վտանգավոր բույսերը հայտնաբերում են 75% ճշգրտությամբ. հետազոտություն
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Վարժեցված շները վտանգավոր բույսերը հայտնաբերում են 75% ճշգրտությամբ. հետազոտություն<!—>

]—>

Կամավոր տերերի հետ հատուկ վարժեցում անցած շները կարող են վայրի բնության մեջ ինվազիվ բույսեր հայտնաբերել 75% ճշգրտությամբ։ Նման եզրակացության են հանգել գերմանացի հետազոտողները, որոնք գնահատել են օտարածին տեսակների որոնման համար շների վարժեցման ծրագրի արդյունավետությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS One հանդեսում։

Ինվազիվ տեսակները՝ իրենց բնական տարածման արեալից դուրս հայտնված և նոր տարածքներում տարածվող օրգանիզմները, համարվում են կենսաբազմազանության կրճատման գլխավոր պատճառներից մեկը։ Դրանց ժամանակին հայտնաբերումն օգնում է զսպել տարածումը, սակայն մշտադիտարկման առկա մեթոդները կարող են ժամանակի և միջոցների զգալի ծախսեր պահանջել։

Գերմանիայի Հելմհոլցի անվան շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնից Անեգրետ Գրիմ-Զայֆարտի ղեկավարած հետազոտությանը մասնակցել է 31 թիմ՝ յուրաքանչյուրը կազմված շնից և նրա տիրոջից։ 2021-2023 թվականներին կենդանիներին վարժեցրել են գտնել ինվազիվ բույսերի երեք տեսակ։ Այնուհետև թիմերը փորձարկվել են դաշտային պայմաններում։

Եզրափակիչ փորձարկմանը հասել է 12 թիմ։ Դրանցից 11-ը հաջողությամբ անցել է թեստը, իսկ թիրախային բույսերի հայտնաբերման միջին ճշգրտությունը կազմել է 75%։

Հեղինակների կարծիքով՝ արդյունքները ցույց են տալիս, որ կամավորներն ու նրանց շները կարող են լրացուցիչ ռեսուրս դառնալ ինվազիվ տեսակների վաղ հայտնաբերման համար։ Դա հնարավորություն կտա ընդլայնել օտարածին բույսերի տարածման դիտարկումները և ավելի արագ արձագանքել նոր վայրերում դրանց ի հայտ գալուն։

Միաժամանակ հետազոտողները շեշտում են, որ միայն լավ հոտառությունը բավարար չէ։ Հուսալի աշխատանքի համար անհրաժեշտ են մանրակրկիտ մշակված վարժեցման ծրագիր, մասնակիցների ճիշտ ընտրություն և վարժեցման ու էկոլոգիայի մասնագետների մշտական աջակցություն։

Գիտնականները նշում են, որ այս մոտեցումը հնարավորություն է տալիս շների հետ սովորական զբոսանքները վերածել կենսաբազմազանության պահպանման գործում գործնական ներդրման։

Հասանելի է

русский

Թեմա

ԿենդանիներՇրջակա միջավայրԳիտությունԿամավորներ

Աղբյուրը՝ NEWS.am