Պայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 97-ը՝ վիրավորվել

Պայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 97-ը՝ վիրավորվել

Աֆղանստան14:52 | նոյեմբերի 28, 2026Պայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 97-ը՝ վիրավորվել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Պայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 97-ը՝ վիրավորվել<!—>

]—>

Աֆղանստանի արևելյան Քունար նահանգի միջնակարգ դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 7 աշակերտ, ևս 97-ը՝ վիրավորվել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է նահանգի ոստիկանության վարչության ներկայացուցիչ Ֆարիդ Դեհքանը, փոխանցում է Associated Press-ը։

Նրա խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում՝ Անդար-Սեր շրջանի դպրոցներից մեկում։

Դեպքի վայրում աշխատում են Պակիստանին սահմանակից Քունար նահանգի քննչական խմբերը։ Իրավապահ մարմինները պարզում են պայթյունի հանգամանքները։

Օգոստոսին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի դպրոցական համալիրներից մեկում ձեռքի նռնակ էր պայթել, ինչի հետևանքով տուժել էր 9-ից 14 տարեկան ավելի քան 40 երեխա։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Աֆղանստան

Թեմա

ՊայթյունՊատահարներԴպրոցներ