Ավստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա

Ավստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա

Ավստրիա14:37 | նոյեմբերի 28, 2026Ավստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ավստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա<!—>

]—>

Ավստրիայի ընդդիմադիր ծայրահեղ աջ «Ազատության կուսակցության» (FPÖ) առաջնորդ Հերբերտ Կիկլն առաջարկել է Ուկրաինայից պահանջել ընդունել այն սիրիացի և աֆղան փախստականներին, որոնց եվրոպական երկրները չեն կարողանում վերադարձնել հայրենիք։

Նրա համոզմամբ՝ Եվրամիությունից և Ավստրիայից ստացած հարյուրավոր միլիարդ եվրոյի աջակցության դիմաց Կիևը պետք է համաձայնի դրան։

«ԵՄ-ն և Ավստրիան հարյուրավոր միլիարդներ են ներդրել Ուկրաինայում։ Հենց զենքերը լռեն, կսկսենք ինչ-որ բան պահանջել դրա փոխարեն․ Ուկրաինան մեզ պարտք է։ Երկուստեք շահավետ կլիներ, եթե Կիևն ընդուներ այն սիրիացիներին ու աֆղաններին, որոնց մենք չենք կարող հայրենիք ուղարկել։ Նրանք անմիջապես կօգնեին երկրի վերականգնման գործում»,— հայտարարել է Կիկլը։

Նա հավելել է, որ նման հեռանկարից դժգոհ մարդիկ կարող են հեռանալ Ուկրաինայից, բայց այլևս Ավստրիա գալու իրավունք չպետք է ունենան։

Կիկլը նաև քննադատել է Ավստրիայի կառավարությանը՝ պնդելով, որ իշխող կոալիցիան ի վիճակի չէ պայքարել անօրինական միգրացիայի դեմ։ Նրա խոսքով՝ իշխանություններն արտաքսումների թվերով մոլորեցնում են հանրությանը և ապաստանի տրամադրման ճգնաժամը լուծելու փոխարեն պարզապես ձգձգում են այն։

FPÖ-ի առաջնորդը չի շրջանցել նաև քաղաքացիության հարցում Ավստրիայի նախագահի դիրքորոշումը։ Նա դեմ է արտահայտվել երկրում ծնվածներին ինքնաբերաբար կամ պարզեցված կարգով քաղաքացիություն տալուն՝ ընդգծելով, որ Ավստրիայի քաղաքացի պետք է դառնան միայն նրանք, ովքեր կիսում են երկրի արժեքները, մշակույթն ու ավանդույթները։

Կիկլը մեղադրել է նաև Ավստրիայի ժողովրդական կուսակցությանը (ÖVP)՝ միգրացիոն քաղաքականությունը խստացնելու իրենց նախաձեռնությունները մերժելու համար՝ ÖVP-ն անվանելով սոսկ ձևական պահպանողական ուժ։

Ամփոփելով՝ Կիկլը կոչ է արել անհապաղ դադարեցնել ապաստանի տրամադրումն ու հետևողականորեն միգրանտների վերադարձի քաղաքականություն իրականացնել։ Նրա համոզմամբ՝ նման շրջադարձ հնարավոր է միայն ուժեղ FPÖ-ի դեպքում։

«Պետք է վերջ տալ այս անհիմն փոխզիջումներին ու կեղտոտ գործարքներին։ Քաղաքականությունը պետք է վերադառնա մարդկանց հոգսերին ու մտավախություններին, նրանց ցանկություններին ու հույսերին։ Ապաստանի և միգրացիայի ոլորտում մեզ համակարգային փոփոխություն է պետք, ուստի մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապաստանի տրամադրումն ու հետևողականորեն իրականացնել ռեմիգրացիա»,— եզրափակել է Կիկլը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ԱվստրիաՈւկրաինա

Թեմա

ՄիգրացիաՔաղաքականությունՓախստականներ