Պատժամիջոցների խստացման պատճառով Իրանը դժվարությամբ է վճարում զինվորականներին. ԱՄՆ ֆինանսների նախարար

Պատժամիջոցների խստացման պատճառով Իրանը դժվարությամբ է վճարում զինվորականներին. ԱՄՆ ֆինանսների նախարար

Տնտեսություն09:13 | հոկտեմբերի 30, 2026Պատժամիջոցների խստացման պատճառով Իրանը դժվարությամբ է վճարում զինվորականներին. ԱՄՆ ֆինանսների նախարար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Պատժամիջոցների խստացման պատճառով Իրանը դժվարությամբ է վճարում զինվորականներին. ԱՄՆ ֆինանսների նախարար<!—>

]—>

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցների պատճառով Իրանը «նույնիսկ հնարավորություն չունի ֆինանսավորելու իր զինված ուժերը»։

««Տնտեսական մեկուսացում» գործողության պայմաններում իրանական վարչակարգի գոյության միջոցները սպառվում են, իսկ նրա դրածոները ճնշման տակ են։ Թեհրանը դժվարությամբ է գումարներ փոխանցում, մինչդեռ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ըստ հաղորդումների, ի վիճակի չէ վճարել նույնիսկ սեփական զինծառայողներին», — գրել է Բեսենթը X սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ իր պատժամիջոցներով ԱՄՆ-ը Թեհրանին զրկում է նաև հութիներին, ՀԱՄԱՍ-ին և «Հեզբոլլահին» ֆինանսավորելու հնարավորությունից։

«Մենք թույլ չենք տա, որ Թեհրանը շարունակի ֆինանսավորել նրանց ահաբեկչական արշավը», — ընդգծել է Բեսենթը։

Իրանը երկար տարիներ գտնվում է ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների ներքո։ Օգոստոսին Վաշինգտոնը սկսել է «Տնտեսական մեկուսացում» գործողությունը՝ Թեհրանին ֆինանսական առումով «էլ ավելի մեկուսացնելու» և այդպիսով նրան ստիպելու նահանջել ԱՄՆ-ի հետ հակամարտությունում։

Հասանելի է

русский

Թեմա

ՏնտեսությունՊատժամիջոցներ

Տեղադրություն

Իրան

Անձ

Սքոթ Բեսենթ

Կազմակերպություն

ԱՄՆ գանձապետարան

Աղբյուրը՝ NEWS.am