Փրկարարները դժվարամատչելի հատվածից իջեցրել են քաղաքացուն

Առողջապահություն09:24 | հոկտեմբերի 30, 2026Փրկարարները դժվարամատչելի հատվածից իջեցրել են քաղաքացուն
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15։40-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Քարաձոր բնակավայրի «Ալլաշան» կոչվող տարածքում քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները արագ արձագանքելով իրավիճակին դժվարամատչելի հատվածից քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Թեմա
Տեղադրություն
Իրադարձություն
Աղբյուրը՝ NEWS.am
