Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (վիդեո)

Հանցագործություն09:10 | հոկտեմբերի 30, 2026Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Եղվարդի հրաբխային խարամների հանքավայրի տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։
ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները՝ թույլատրված սահմաններից դուրս արդյունահանել և իրացրել են ավելի քան 20 հազար խորանարդ մետր խարամ՝ պետության և համայնքի օրինական շահերին պատճառելով 60 միլիոն դրամի վնաս։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Թեմա
ՀանցագործությունՀանքարդյունաբերություն
Տեղադրություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
