Պարում էին ինքնաձիգներով. Փաշինյանը փորձել է արդարացնել ազգային հերոսին նվիրված ֆիլմի պրեմիերային պաշտոնյաների բացակայությունը

Մշակույթ15:20 | նոյեմբերի 26, 2026Պարում էին ինքնաձիգներով. Փաշինյանը փորձել է արդարացնել ազգային հերոսին նվիրված ֆիլմի պրեմիերային պաշտոնյաների բացակայությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Ես տեսա, թե ինչպես են «Մոսկվա» կինոթատրոնի շենքի վրա ինքնաձիգներով պարում, և դրանից ավելի անհեթեթ տեսարան դժվար է պատկերացնել», — նոյեմբերի 26-ին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պատասխանել է «Մոնթե» ֆիլմի պրեմիերային բարձրաստիճան պաշտոնյաների բացակայության մասին հարցին։
Նրա խոսքով՝ այլ երկրներում նման տեսարան տեսնողները կհարցնեն.
«Ինչո՞ւ են Հայաստանում ինքնաձիգներով պարում»։
Վարչապետը նշել է, որ նույնիսկ եթե այդ դրվագը ֆիլմից էր, դա չի նշանակում, որ նման պար պետք էր պարել Երևանի կենտրոնում։
«Ի՞նչ կապ ունի դա։ Այդ դեպքում թող ինքնաձիգներով գան ու Կառավարության շենքում պարեն, գնան ու Ազգային ժողովում պարեն, դեռ Նաիրի Հունանյանին էլ իրենց հետ քարշ տան», — ասել է վարչապետը՝ չպարզաբանելով այդ համեմատության կապը։ Նաիրի Հունանյանը Հայաստանի խորհրդարանում ահաբեկչություն իրականացրած խմբի պարագլուխն է (խմբ.)։
Նոյեմբերի 25-ին Հայաստանի ազգային հերոս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր։ Նա մեծ ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի ազատագրման գործում։
Նույն օրը մեծ էկրան բարձրացավ նրան նվիրված ֆիլմը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Անձ
Տեղադրություն
