«Արմավիր» ՔԿՀ-ում բացահայտվել են բուժաշխատողի հնարավոր ապօրինությունների դեպքեր

Արմավիր ՔԿՀ15:30 | նոյեմբերի 26, 2026«Արմավիր» ՔԿՀ-ում բացահայտվել են բուժաշխատողի հնարավոր ապօրինությունների դեպքեր
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժակը մեթադոնային ծրագրում ընդգրկված ազատազրկված անձանց տրամադրում է նշանակված չափաբաժնից պակաս մեթադոն։ Բացի այդ, մեթադոնային ծրագրից դուրս եկած ազատազրկված անձանց՝ մեթադոն չստանալու վերաբերյալ համապատասխան թերթիկներում գրառումներ չի կատարում, իսկ չտրամադրված մեթադոնը հետագայում հափշտակում և իրացնում է դեռևս չպարզված անձանց։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՔԿԾ-ից:
Բուժակը ձերբակալվել է «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Տեղադրություն
Թեմա
