Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենաներ. նրանցից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային

Պատահարներ15:27 | նոյեմբերի 26, 2026Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենաներ. նրանցից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում ճանապարհին ջրի կուտակման հետևանքով առաջացած մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենաներ են բախվել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ մերկասառույցի պատճառով բախվել են 2 «Hyundai Elantra»-ն, «Saturn Vue XE»-ն, «Dongfeng» բեռնատարը և «Nissan Latino»-ն, վերջինն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել Հրազդան գետի ափին։Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
