Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնի

Դիվանագիտություն23:54 | նոյեմբերի 28, 2026Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնի
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնի<!—>

]—>

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը դեկտեմբերի 1-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնի։ Այս մասին հաղորդվել է կոմիտեի պաշտոնական կայքում։

«Ուկրաինայի իրավիճակի ամփոփում» (Update on Ukraine) խորագրով հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնի ժամանակով ժամը 14:00-ին։ Միջոցառման հեռարձակում նախատեսված չէ։

Ճեպազրույցը կանցկացվի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ակտիվացման ֆոնին։

Նոյեմբերին Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Աբու Դաբիում մասնակցել են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ շփումներին, Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև Բեռլինում բանակցություններ են վարել Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ։ Քննարկվող հարցերի թվում էին Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և երկրի հետպատերազմյան վերականգնումը։

Հասանելի է

русский

Թեմա

ԴիվանագիտությունԲանակցություններՈւկրաինայի պատերազմ

Անձ

Սթիվ Ուիթքոֆ

Կազմակերպություն

ԱՄՆ Սենատ