Ֆրանսիայում ակցիաներ են անցկացվել կանանց նկատմամբ բռնության և կյանքի թանկացման դեմ

Տնտեսություն23:54 | նոյեմբերի 28, 2026Ֆրանսիայում ակցիաներ են անցկացվել կանանց նկատմամբ բռնության և կյանքի թանկացման դեմ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ֆրանսիայում բողոքի ակցիաների մասնակիցների թիվը նախորդ շաբաթվա համեմատ կտրուկ նվազել է։ Շաբաթ օրը՝ նոյեմբերի 28-ին, ամբողջ երկրում հիմնականում խաղաղ ցույցեր են անցկացվել կանանց նկատմամբ բռնության, կյանքի թանկացման դեմ և ի պաշտպանություն ուսանողների իրավունքների, հայտնել է Reuters-ը։

Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ ակցիաներին մասնակցել է 44,5 հազար մարդ, այդ թվում՝ 12,5 հազարը՝ Փարիզում։ Մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 21-ին, ամբողջ երկրում բողոքի ակցիաներին մասնակցել էր 82,5 հազար մարդ, այդ թվում՝ 21,5 հազարը՝ մայրաքաղաքում։
Անվտանգությունն ապահովելու և անկարգությունները կանխելու համար իշխանությունները ներգրավել են ուժային կառույցների շուրջ 70 հազար աշխատակցի։

Չնայած ցույցերի հիմնականում խաղաղ բնույթին՝ առանձին վայրերում բախումներ են տեղի ունեցել։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բիարից քաղաքում յոթ ոստիկան է տուժել։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի խոսքով՝ նրանցից մեկի արմունկին բութ առարկայով հարվածել են, որից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել։

Ֆրանսիայում բողոքի շարժումը սկսվել է սեպտեմբերին՝ ուսանողների ելույթներով, որոնք պահանջում էին նորոգել ուսումնական շենքերը, ավելացնել դասախոսների թիվը և բարեփոխումներ իրականացնել համալսարաններում։ Ավելի ուշ ակցիաները վերաճել են կյանքի թանկացման դեմ ավելի լայնածավալ բողոքի ցույցերի, որոնց միացել են արհմիություններն ու քաղաքական ակտիվիստները։

Որոշ ցույցեր ուղեկցվել են բռնությամբ։ Այսպես, հոկտեմբերի 17-ին, ՆԳՆ տվյալներով, փողոց է դուրս եկել շուրջ 565 հազար մարդ։
Հասանելի է
Թեմա
ՏնտեսությունԲողոքներՀասարակությունԿանայք
Տեղադրություն
