Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ

Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ

Ալբանիա23:37 | նոյեմբերի 28, 2026Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ<!—>

]—>

Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ակցիայի 13 մասնակից, ինը ոստիկան, լրատվամիջոցների վեց ներկայացուցիչ, երեք անցորդ և անվտանգության ծառայության մեկ աշխատակից։ Ժամը 18:00-ի դրությամբ այս տվյալները ներկայացրել է երկրի առողջապահության նախարարությունը, հաղորդել է Shqiptarja-ն։

Գերատեսչության տվյալներով՝ 30 տուժած դիմել է համալսարանական վնասվածքաբանական հիվանդանոց, ևս հինգը բուժօգնություն է ստացել Տիրանայի համալսարանական հիվանդանոցային կենտրոնում (QSUT)։

Ներկայում վնասվածքաբանական հիվանդանոցում մնում է 26 պացիենտ, բոլորի վիճակը կայուն է։ Երկու ոստիկանի այնտեղից տեղափոխել են QSUT։

Այս բժշկական կենտրոնում օգնություն են ստացել նաև ոստիկանության ևս երեք աշխատակից, մեկ ցուցարար և անվտանգության ծառայության մեկ աշխատակից։

Նախարարության տեղեկություններով՝ չորս տուժած արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից։

Հիշեցնենք, որ Ալբանիայում բողոքի ցույցերի մասնակիցները հանդես են գալիս կոռուպցիայի դեմ և պահանջում են երկրի վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Ալբանիա

Անձ

Էդի Ռամա

Թեմա

ՔաղաքականությունԲողոքներ