Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որոնք կարող են ծայրահեղ աջերին իշխանության բերել

Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որոնք կարող են ծայրահեղ աջերին իշխանության բերել

Ընտրություններ13:05 | նոյեմբերի 29, 2026Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որոնք կարող են ծայրահեղ աջերին իշխանության բերել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որոնք կարող են ծայրահեղ աջերին իշխանության բերել<!—>

]—>

Իսպանիայում կիրակի՝ նոյեմբերի 29-ին, անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում երկրի ժամանակակից ժողովրդավարական պատմության մեջ առաջին անգամ ծայրահեղ աջ Vox կուսակցությունը կարող է ընդգրկվել ազգային կառավարության կազմում, հայտնում է Reuters-ը։

Հիմնական մրցակիցներն են վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորած իշխող Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը (PSOE) և Ալբերտո Նունյես Ֆեյխոոյի գլխավորած ընդդիմադիր Ժողովրդական կուսակցությունը (PP)։

Կանխատեսումների համաձայն, աջ կենտրոնամետները կարող են զբաղեցնել առաջին տեղը, սակայն կառավարություն ձևավորելու համար նրանց, հավանաբար, անհրաժեշտ կլինի Vox-ի աջակցությունը։

Ընտրությունների արդյունքում կորոշվի խորհրդարանի երկու պալատների կազմը։ Իսպանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, ընտրելու իրավունք ունի մոտ 38,6 միլիոն մարդ։ 350 պատգամավորից բաղկացած ստորին պալատում բացարձակ մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է ստանալ առնվազն 176 մանդատ։

Սանչեսն արտահերթ ընտրություններ է հայտարարել այն բանից հետո, երբ խորհրդարանը մերժել է բնակարանային ճգնաժամը մեղմելու ուղղությամբ իր կառավարության առաջարկած միջոցառումները։ Քարոզարշավի ընթացքում հիմնական թեմաներն են դարձել բնակարանների արժեքը, ներգաղթը, կոռուպցիոն սկանդալները և պետական ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը։ Վարչապետը շեշտը դնում է տնտեսական աճի, նվազագույն աշխատավարձի բարձրացման և գործազրկության նվազման վրա, սակայն երկրի բազմաթիվ բնակիչներ դժգոհ են բնակարանի, էներգիայի և ամենօրյա օգտագործման ապրանքների ծախսերի աճից։

Քվեարկությունից առաջ հրապարակված գնահատականների համաձայն, Ժողովրդական կուսակցությունը կարող է ստանալ ձայների մոտ 31,4%-ը, սոցիալիստները՝ 29,1%-ը, իսկ Vox-ը՝ մոտ 18%-ը։ Եթե աջակողմյան կուսակցությունները միասին բավարար թվով մանդատներ ստանան, կկարողանան կառավարություն ձևավորել, սակայն հնարավոր դաշինքի պայմանները կախված կլինեն Vox-ի արդյունքներից։ Կուսակցությունը կարող է պահանջել նախարարական պաշտոններ կամ սահմանափակվել կառավարությանն արտաքին աջակցություն ցուցաբերելով։

Vox-ը հանդես է գալիս ներգաղթային քաղաքականության խստացման, դատապարտված օտարերկրացիների արտաքսման, հարկերի նվազեցման և իշխանության կենտրոնացման ուժեղացման օգտին։ Կուսակցությունը նաև ձգտում է վերանայել մի շարք առաջադիմական սոցիալական միջոցառումներ։ Ժողովրդական կուսակցությունն իր հերթին խոստանում է ուժեղացնել միգրացիայի նկատմամբ վերահսկողությունը և փոխել բնակարանային քաղաքականության մոտեցումը։

Սանչեսի պարտության դեպքում Իսպանիան կարող է միանալ եվրոպական այն երկրների շարքին, որտեղ աջերն ու ծայրահեղ աջերը մասնակցում են ազգային կառավարության աշխատանքին։ Ընդ որում, քվեարկության արդյունքը չի նշանակում վարչապետի ինքնաբերաբար նշանակում․ եթե քաղաքական ուժերից ոչ մեկը մեծամասնություն չստանա, կուսակցությունները պետք է բանակցեն ապագա կառավարությանն աջակցելու շուրջ։

Եթե կառավարության ղեկավարի թեկնածուն քվեարկության առաջին փորձից հետո երկու ամսվա ընթացքում չստանա խորհրդարանի վստահությունը, կնշանակվեն նոր ընտրություններ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԸնտրություններԾայրահեղ աջերՔաղաքականություն

Անձ

Պեդրո Սանչես

Տեղադրություն

Իսպանիա