ՑԱՀԱԼ․ Եգիպտոսի և Իսրայելի սահմանին որսացել են 15 ինքնաձիգ և 100 կգ թմրանյութ տեղափոխող օդապարիկներ

ՑԱՀԱԼ․ Եգիպտոսի և Իսրայելի սահմանին որսացել են 15 ինքնաձիգ և 100 կգ թմրանյութ տեղափոխող օդապարիկներ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն12:49 | նոյեմբերի 29, 2026ՑԱՀԱԼ․ Եգիպտոսի և Իսրայելի սահմանին որսացել են 15 ինքնաձիգ և 100 կգ թմրանյութ տեղափոխող օդապարիկներ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ՑԱՀԱԼ․ Եգիպտոսի և Իսրայելի սահմանին որսացել են 15 ինքնաձիգ և 100 կգ թմրանյութ տեղափոխող օդապարիկներ<!—>

]—>

Իսրայելցի զինվորականներն ու ոստիկանությունը կանխել են երկրի արևմտյան սահմանը հատած օդապարիկների միջոցով Կալաշնիկովի 15 ինքնաձիգի, երկու բջջային հեռախոսի և ավելի քան 100 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման փորձը, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) և ոստիկանության համատեղ հայտարարության մեջ։

Ուժային կառույցների տվյալներով, շաբաթ օրը զինվորականները հայտնաբերել են մի քանի օդապարիկ, որոնք արևմուտքից հատել էին սահմանը և շարժվում էին դեպի Իսրայելի տարածք։ Ենթադրվում է, որ դրանք օգտագործվել են զենք և թմրանյութեր տեղափոխելու համար։

Օդապարիկները հայտնաբերելուց հետո այդ շրջան են ուղարկվել զինծառայողներ և ոստիկանության ՅԱՄԱՍ հատուկ ստորաբաժանման մարտիկներ։ Նրանք հայտնաբերել են բեռը, որը ներառում էր Կալաշնիկովի 15 ինքնաձիգ, երկու բջջային հեռախոս և թմրանյութով երեք պարկ՝ ընդհանուր ավելի քան 100 կգ քաշով։

Հայտնաբերված զենքն ու թմրանյութերը փոխանցվել են անվտանգության ուժերին՝ հետագա քննության համար։

Իսրայելական լրատվամիջոցների տեղեկություններով, խոսքը Եգիպտոսի հետ Իսրայելի սահմանի մասին է։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունԱնվտանգություն

Տեղադրություն

ԵգիպտոսԻսրայել

Կազմակերպություն

Իսրայելի պաշտպանության բանակ