Ղազախստանում մեկնարկել են մասլիխաթների պատգամավորների ընտրությունները

Ղազախստանում մեկնարկել են մասլիխաթների պատգամավորների ընտրությունները

Ընտրություններ12:04 | նոյեմբերի 29, 2026Ղազախստանում մեկնարկել են մասլիխաթների պատգամավորների ընտրությունները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ղազախստանում մեկնարկել են մասլիխաթների պատգամավորների ընտրությունները<!—>

]—>

Ղազախստանում մեկնարկել է մասլիխաթների՝ տեղական ներկայացուցչական մարմինների, պատգամավորների ընտրությունների քվեարկությունը։ Այդ մարմինները որոշումներ են ընդունում տարածաշրջանների զարգացման հարցերի վերաբերյալ, հաստատում տեղական բյուջեները և ներկայացնում մարզերի, քաղաքների ու շրջանների բնակիչների շահերը, հայտնում է Tengrinews.kz-ը։

Առաջին 101 ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 06:00-ին։ Դրանց մեծ մասը տեղակայված է զորամասերում, որտեղ քվեարկում են հերթապահության անցնող կամ մարտական առաջադրանքներ կատարող զինծառայողները։ Մնացած ընտրատեղամասերում հիմնական քվեարկությունը կսկսվի ժամը 07:00-ին և կշարունակվի մինչև 20:00-ն, որից հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն քվեաթերթիկների հաշվարկը։

Ղազախստանում ընդհանուր առմամբ գործում է 10 338 ընտրատեղամաս։ Ընտրացուցակներում ընդգրկված է 12 679 459 մարդ։ Ընտրելու իրավունք ունեն երկրի 18 տարին լրացած քաղաքացիները, այդ թվում՝ նրանք, որոնց 18 տարին լրացել է հենց քվեարկության օրը՝ նոյեմբերի 29-ին։

Կուսակցական ցուցակներով մասլիխաթներում տեղերի համար պայքարում են գրանցված յոթ կուսակցություններ՝ «Ադիլեթ», «Ակ ժոլ», Ղազախստանի ժողովրդական կուսակցություն, Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, «Աուիլ», «Բայթաք» կանաչների կուսակցություն և Respublica։ Բացի այդ, ընտրություններին մասնակցում են միամանդատ ընտրատարածքներում առաջադրված թեկնածուներ։

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, պատգամավորական մեկ տեղի համար միջինում հավակնում է երեք թեկնածու։

Հասանելի է

русский

Թեմա

ԸնտրություններՔաղաքականություն