Ծովագյուղում Վահրամ Գևորգյանին դիմավորեց իր ուսուցիչը. քարոզարշավն ավարտվում է

Ծովագյուղում Վահրամ Գևորգյանին դիմավորեց իր ուսուցիչը. քարոզարշավն ավարտվում է

Ընտրություններ21:56 | նոյեմբերի 27, 2026Ծովագյուղում Վահրամ Գևորգյանին դիմավորեց իր ուսուցիչը. քարոզարշավն ավարտվում է
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ծովագյուղում Վահրամ Գևորգյանին դիմավորեց իր ուսուցիչը. քարոզարշավն ավարտվում է<!—>

]—>

Քարոզարշավի վերջին օրը Վահրամ Գևորգյանը հանդիպեց Սեմյոնովկա և Ծովագյուղ բնակավայրերի բնակիչների հետ։ Համայնքի ղեկավարի թեկնածուին դիմավորեցին գրեթե բոլոր բնակիչները՝ գյուղի ավանդույթներով։

Հանդիպման ամենահուզիչ պահը Վահրամ Գևորգյանի դպրոցական ուսուցչի խոսքն էր։ Նա մաղթեց, որ իր նախկին աշակերտը ծաղկեցնի Սևան խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակավայր այնպես, ինչպես դա արել է Ծովագյուղում։

Վահրամ Գևորգյանը իր ամփոփիչ ուղերձում շնորհակալություն հայտնեց բնակիչներին ջերմ ընդունելության համար. «Նման ընդունելությունը պարտավորեցնում է։ Պատասխանատվությամբ եմ ասում՝ կիրականացնեմ յուրաքանչյուր ծրագիր և խոստում, որ հնչել է քարոզարշավի ընթացքում»։

Քարոզարշավն ավարտվում է, իսկ նոյեմբերի 29-ին Սևան համայնքի բնակիչները կմասնակցեն քվեարկությանը։ «Միասնական համայնք» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է թիվ 6 քվեաթերթիկով։


Թեմա

ԸնտրություններՔաղաքականություն

Իրադարձություն

ՏԻՄ ընտրություններ

Տեղադրություն

Սևան