«Մենք լիովին անպաշտպան ենք մնացել կատաղած Ռուսաստանի առջև». Սաակաշվիլի

«Մենք լիովին անպաշտպան ենք մնացել կատաղած Ռուսաստանի առջև». Սաակաշվիլի

Արտաքին քաղաքականություն00:23 | նոյեմբերի 27, 2026«Մենք լիովին անպաշտպան ենք մնացել կատաղած Ռուսաստանի առջև». Սաակաշվիլի
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Մենք լիովին անպաշտպան ենք մնացել կատաղած Ռուսաստանի առջև». Սաակաշվիլի<!—>

]—>

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկիրը Ռուսաստանի առջև մնացել է առանց ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցության, հաղորդում է «Գրուզիա Online»-ը։

Նրա կարծիքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունը Վրաստանին վտանգավոր դրության մեջ է դրել։

«Մենք լիովին անպաշտպան ենք մնացել կատաղած Ռուսաստանի առջև՝ առանց Ամերիկայի և Եվրոպայի աջակցության»,- սոցցանցում գրել է անազատության մեջ գտնվող Սաակաշվիլին։

Նա մեկնաբանել է Վրաստանի արտգործնախարարի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավում չի ակնկալվում, քանի որ Վաշինգտոնը պահանջներ է ներկայացնում, որոնք դուրս են երկրի հնարավորությունների սահմաններից։

Ըստ Սաակաշվիլու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Վրաստանի իշխանություններից պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, վերականգնել բնականոն ժողովրդավարական գործընթացը, սահմանափակել Իրանի հետ առևտուրը և չօգնել Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։

Սաակաշվիլին նաև ուշադրություն է հրավիրել Վրաստանի փոխարտգործնախարար Զուրաբ Աբաշիձեի հայտարարության վրա, որը հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների ձախողման մասին։

Վրաստանի նախկին նախագահի կարծիքով՝ դրանից հետո իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները սկսել են հակասել միմյանց և խուճապի են մատնվել՝ հասնելով նրան, որ Ռուսաստանին մեղադրել են «խորքային պետության» հետ կապերի մեջ։

«Բիձինա Իվանիշվիլին ամեն ինչ ոչնչացրել է, և մենք պետք է կանգնեցնենք նրան»,- եզրափակել է Սաակաշվիլին։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Արտաքին քաղաքականությունՔաղաքականություն

Տեղադրություն

ՎրաստանՌուսաստան

Անձ

Միխեիլ Սաակաշվիլի