Իշխանությունները նախատեսում են արմատական փոփոխություններ անել կուսակցությունների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսավորման մեխանիզմներում․ Փաշինյան

Հայաստան14:18 | նոյեմբերի 2, 2026Իշխանությունները նախատեսում են արմատական փոփոխություններ անել կուսակցությունների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսավորման մեխանիզմներում․ Փաշինյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից արմատական փոփոխություններ իրականացնել քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ֆինանսավորման մեխանիզմներում։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը թույլ կտա քաղաքացիներին իրենց վճարած եկամտային հարկից ուղղակիորեն նվիրատվություններ անել նշված կառույցներին։
Ըստ վարչապետի՝ համակարգի գործունեության սկզբունքը հիմնված է համընդհանուր հայտարարագրման վրա։
«Համընդհանուր հայտարարագիրը լրացնելուց և հաստատելուց հետո քաղաքացիները կկարողանան իրենց վճարած եկամտային հարկից նվիրատվություններ կատարել քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին», — նշել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ այս նորամուծությունը վճռորոշ դեր կունենա քաղաքական համակարգի ինքնուրույնության ապահովման, ՀԿ-ների զարգացման և զանգվածային լրատվության միջոցների ֆինանսական անկախության գործում։
«Թեև ակնկալիքներ չկան, որ ներդրումից հետո առաջին տարում դեպի այս կառույցներ ֆինանսական հոսքերը զգալի կլինեն, այնուամենայնիվ, հաջողությունը մեծապես կախված կլինի բուն կազմակերպությունների ակտիվությունից և քաղաքացիների վստահությունը շահելու նրանց պատրաստակամությունից։ Այս համակարգի կայացումը թույլ կտա ձևավորել ավելի անկախ, պետականամետ ու քաղաքացիակենտրոն քաղաքական համակարգ՝ ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտների հիմքերը», — ասել է Նիկոլ Փաշինյանը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
ՆվիրատվությունՔաղաքական ֆինանսավորումՔաղաքականություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
