Քննարկվել են բնապահպանության ոլորտում հայ-արգենտինական համագործակցության հեռանկարները

Քննարկվել են բնապահպանության ոլորտում հայ-արգենտինական համագործակցության հեռանկարները

Հայաստան-Արգենտինա հարաբերություններ16:48 | նոյեմբերի 24, 2026Քննարկվել են բնապահպանության ոլորտում հայ-արգենտինական համագործակցության հեռանկարները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Քննարկվել են բնապահպանության ոլորտում հայ-արգենտինական համագործակցության հեռանկարները<!—>

]—>

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Երևանում COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ առանձնահատուկ կարևորելով նախագահության դերը կողմերի դիրքորոշումների մերձեցման, համաձայնության հասնելու և առանցքային որոշումների ընդունման գործում։

Համբարձում Մաթևոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արգենտինային՝ համաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցության և բանակցային գործընթացում կառուցողական ներգրավվածության համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել COP17-ի արդյունքներին և «Երևանյան ուղու» իրականացման շրջանակում հետագա համագործակցության հնարավորություններին։

Քննարկվել են նաև հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կարևորելով առկա իրավապայմանագրային հենքի ներուժի լիարժեք օգտագործումը։

Նախարարը կարևորել է երկու երկրների գիտական և մասնագիտական կառույցների միջև կապերի ամրապնդումը, համատեղ հետազոտությունների իրականացումն ու փորձի փոխանակումը


Թեմա

Հայաստան-Արգենտինա հարաբերություններԴիվանագիտությունՇրջակա միջավայր

Իրադարձություն

COP17

Անձ

Համբարձում Մաթևոսյան