Ակնկալում ենք մինչև 2027-ի կեսը լիովին ավարտել վիզաների ազատականացման գործընթացի գնահատման առաջին փուլը․ ՆԳ նախարար

Ակնկալում ենք մինչև 2027-ի կեսը լիովին ավարտել վիզաների ազատականացման գործընթացի գնահատման առաջին փուլը․ ՆԳ նախարար

Հայաստան-ԵՄ հարաբերություններ16:00 | նոյեմբերի 24, 2026Ակնկալում ենք մինչև 2027-ի կեսը լիովին ավարտել վիզաների ազատականացման գործընթացի գնահատման առաջին փուլը․ ՆԳ նախարար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ակնկալում ենք մինչև 2027-ի կեսը լիովին ավարտել վիզաների ազատականացման գործընթացի գնահատման առաջին փուլը․ ՆԳ նախարար<!—>

]—>

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ակնկալում է մինչև 2027 թվականի կեսը լիովին ավարտել ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի գնահատման առաջին փուլը։

Նախարարի խոսքով՝ գնահատումն ունի երկու փուլ։ Առաջին փուլում նախատեսվում է ընդունել Գործողությունների ծրագրով ակնկալվող օրենսդրական կարգավորումները, քաղաքականության փաստաթղթերն ու ռազմավարական ծրագրերը։

Երկրորդ փուլում գնահատվելու է դրանց գործնական իրականացումը։

Արփինե Սարգսյանը նշել է, որ ընթացիկ աշխատանքների առաջնահերթություններից է սահմանների համալիր կառավարումը։ Նրա խոսքով՝ եվրոպացի գործընկերների հետ քննարկումներում բարձրացվում են այդ ոլորտին առնչվող տարբեր հարցեր, որոնց լուծումը պահանջում է մի քանի գերատեսչության համատեղ աշխատանք։


Թեմա

Հայաստան-ԵՄ հարաբերություններՔաղաքականությունՎիզային Ռեժիմ

Անձ

Արփինե Սարգսյան

Կազմակերպություն

Եվրոպական միություն