Ինչպես են ԱԱԾ–ականները տանում Սամվել Կարապետյանին (վիդեո)

Ինչպես են ԱԱԾ–ականները տանում Սամվել Կարապետյանին (վիդեո)

Ձերբակալություն14:53 | նոյեմբերի 4, 2026Ինչպես են ԱԱԾ–ականները տանում Սամվել Կարապետյանին (վիդեո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ինչպես են ԱԱԾ–ականները տանում Սամվել Կարապետյանին (վիդեո)<!—>

]—>

Քիչ առաջ ԱԱԾ–ականները «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին տարան իրենց հետ։ Նրանք չնշեցին, թե ուր են տանում, հավանական է՝ տեղափոխում են Քննչական կոմիտե։

Դրանից հետո Սամվել Կարապետյանի աջակիցները ենթ են սկսել։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանի խոսքով, խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։

Մամուլի տեղեկություններով, խոսքը ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործության մասին է։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։


Թեմա

ՁերբակալությունՔաղաքականությունԽուզարկություն

Անձ

Սամվել Կարապետյան

Կազմակերպություն

Ուժեղ Հայաստան

Աղբյուրը՝ NEWS.am