Հունգարիան կհրաժարվի ռուսական գազից և նավթից

Տնտեսություն14:53 | նոյեմբերի 4, 2026Հունգարիան կհրաժարվի ռուսական գազից և նավթից
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը պատրաստվում է հրաժարվել Ռուսաստանից ներկրվող գազից և նավթից։
Նրա խոսքով՝ երկիրը կպահպանի ռուսական գազից հրաժարվելու համար Եվրամիության սահմանած ժամկետը։
Օրբանը հավելել է, որ Հունգարիան նավթի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ է փնտրում, քանի որ արդեն նոյեմբերի 21-ին լրանում է ԱՄՆ պատժամիջոցներից ժամանակավոր բացառության ժամկետը, որը թույլ է տալիս գնումներ կատարել ռուսական «Լուկօյլ» և «Ռոսնեֆտ» ընկերություններից։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
