Հայաստանում շուտով հասանելի կլինի կենսաչափական փաստաթղթերի ստացման արագացված ընթացակարգը

Հայաստանում շուտով հասանելի կլինի կենսաչափական փաստաթղթերի ստացման արագացված ընթացակարգը

Հայաստան14:49 | նոյեմբերի 4, 2026Հայաստանում շուտով հասանելի կլինի կենսաչափական փաստաթղթերի ստացման արագացված ընթացակարգը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Կենսաչափական փաստաթղթերի արագացված տրամադրման ծառայությունը դեռևս հասանելի չէ։ Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Նա հայտնել է, որ այս ամիս ծառայությունը կգործարկվի։

«HayPass» ընկերության ղեկավար Ռեժիս Բուշիեն, իր հերթին, պարզաբանել է, որ քաղաքացին Երևանում կկարողանա անձը հաստատող փաստաթուղթը ստանալ դիմումը հաստատվելուց հետո մեկ օրվա ընթացքում։ Նրա խոսքով՝ մարզերում գործընթացը կտևի երկու օր։

«Մենք դիտարկում ենք փաստաթղթերի ձևակերպման արագացված և ստանդարտ ընթացակարգերի միջև ևս մեկ՝ միջանկյալ տարբերակ գործարկելու հնարավորությունը։ Այս ընթացակարգը կտևի յոթից տասը օր։ Արագացված ձևակերպման համար լրացուցիչ վճարը չի գերազանցի փաստաթղթի հիմնական արժեքի եռապատիկը։ Գինը կլինի այս սահմաններում», — հավելել է նա։

Նշենք, որ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգը սկսել է գործել նոյեմբերի 1-ից։ Կենսաչափական անձնագրի արժեքը կազմում է 28 650 դրամ, նույնականացման քարտինը՝ 5 950 դրամ։

YouTube

Հասանելի է

русский

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

Կենսաչափական անձնագիրԱնձնագիր

Կազմակերպություն

ՀայՓասՄիգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Աղբյուրը՝ NEWS.am