Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր

Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր

Արարատի մարզ11:34 | նոյեմբերի 5, 2026Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր<!—>

]—>

Հոկտեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ էներգետիկ ըմպելիք օգտագործելու և ծխախոտ ծխելու հետևանքով «Էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Արտաշատի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի անչափահասի բուժօգնության է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com—ը։

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ե․-ն է։

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական աշխատանքների արդյունքում երեխայի պապիկը՝ Արարատի մարզի բնակիչ 71-ամյա Գրիշա Մ․-ն, հայտնել է, որ թոռնիկը հոկտեմբերի 9-ին խմել է էներգետիկ ըմպելիք և ծխել ծխախոտ, ինչի հետևանքով էլ ստացել է վերը նշված թունավորումը։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Տեղադրություն

Արարատի մարզ

Թեմա

ԵրեխաներԱռողջապահությունԹունավորում

Աղբյուրը՝ NEWS.am