Գյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջ․ Bloomberg

Պաշտպանական քաղաքականություն15:03 | նոյեմբերի 26, 2026Գյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջ․ Bloomberg
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ՝ քննարկելու ռուսական Ս-400 համակարգերի հարցը, գրում է Bloomberg-ը։
Գյուլերն ու Հեգսեթը կբանակցեն նոյեմբերի 30-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումից առաջ։ Երկու նախագահները կարող են հանդիպել դեկտեմբերի կեսերին Մայամիում՝ G20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում։
2019 թվականին ռուսական Ս-400 համակարգերը ստանալուց հետո Թուրքիան զրկվեց F-35 կործանիչներն օգտագործելու հնարավորությունից։ ԱՄՆ-ը մտավախություն ուներ, որ այդ համակարգերը կարող են վտանգել F-35-ի գաղտնի տեխնոլոգիաները։
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայի խոսքով՝ Անկարան վեճը լուծելու հնարավորություն է տեսնում մինչև հունվար, երբ Կոնգրեսի վերահսկողությունը կանցնի դեմոկրատներին։ Նա կարծում է, որ դեմոկրատ օրենսդիրները կարող են ավելի թերահավատորեն վերաբերվել Թուրքիայի վերադարձին F-35 ծրագիր։
Օքթայը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Ս-400-ի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց են գրանցել, սակայն մանրամասներ չի հայտնել։
Հասանելի է
Թեմա
Պաշտպանական քաղաքականությունՔաղաքականություն
Օբյեկտ
Անձ
Տեղադրություն
