Չինաստանն աջակցություն է հայտնել Իրանին

Ալի Բաղերի20:50 | նոյեմբերի 2, 2026Չինաստանն աջակցություն է հայտնել Իրանին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Չինաստանն աջակցություն է հայտնել Իրանին<!—>

]—>

Չինաստանի արտգործնախարար Վան Ին հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերիի հետ։ Հանդիպման մասին հայտնել են ՉԺՀ արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ներկայիս հակամարտությունը ձգձգվել է և տարածվել այլ տարածաշրջաններ, ուստի երկխոսությունն ու բանակցությունները միակ լուծումն են։

«Բոլոր կողմերը պետք է պատասխանատու գործեն՝ ողջամիտ և գործնական ոգով կենտրոնանալով քաղաքական լուծման վրա, այլ ոչ թե ուժի դիմելով։ Չինաստանը պատրաստ է աջակցել Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանն ուղղված՝ նախագահ Սի Ծինփինի նախաձեռնություններին ու առաջարկներին և շարունակել համագործակցությունը բոլոր կողմերի հետ՝ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար»։

Վան Ին հայտարարել է, որ, չնայած միջազգային անկայուն իրավիճակին, չին-իրանական հարաբերությունները կայուն զարգանում են, ինչը բխում է երկու ժողովուրդների հիմնարար շահերից և համապատասխանում Գլոբալ հարավի երկրների՝ միասնության և համագործակցության ձգտումներին։

Չինաստանն աջակցում է Իրանին՝ իր ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում, և պատրաստ է համագործակցել Իրանի հետ՝ չին-իրանական հարաբերությունների հետագա զարգացման համար։

Բաղերին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Իրանը վճռականորեն պաշտպանելու է իր անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, դիմակայելու է գերիշխանությանն ու սպառնալիքներին և պատրաստ է բոլոր կողմերի հետ մասնակցել բանակցությունների՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ակտիվորեն նպաստելու համար։

Բաղերին նշել է, որ Իրանը բարձր է գնահատում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի առաջ քաշած նախաձեռնություններն ու առաջարկները և բազմակողմանիության հարցում Չինաստանի հետևողական դիրքորոշումը և հույս ունի, որ Չինաստանն ավելի կարևոր դեր կխաղա միջազգային ու տարածաշրջանային խաղաղության ապահովման գործում։

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալը նշել է, որ Իրանը պատրաստ է նպաստել իրանա-չինական հարաբերությունների կայուն զարգացմանը և ամրապնդել Չինաստանի հետ համագործակցությունը միջազգային ու բազմակողմ համաձայնագրերի շրջանակում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Ալի ԲաղերիՎան Ի

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Տեղադրություն

Իրան

Աղբյուրը՝ NEWS.am