500 հազար դրամից մինչև 1.5 մլն. Երևանի հեռուստաաշտարակը հարսանիքի և հոբելյանական միջոցառումների առաջարկ ունի
Բիզնես23:00 | նոյեմբերի 3, 2026500 հազար դրամից մինչև 1.5 մլն. Երևանի հեռուստաաշտարակը հարսանիքի և հոբելյանական միջոցառումների առաջարկ ունի
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
]—>
Երևանի հեռուստաաշտարակը հարսանիքի և հոբելյանական միջոցառումների առաջարկ ունի։
Երեխայի սեռի բացահայտման առիթով Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվում է կապույտ կամ վարդագույն գույնով. 10 րոպե տևողության արժեքը կկազմի 500 հազար դրամ։
Հեռուստաաշտարակն ունի նաև ամուսնության առաջարկի և հարսանեկան փաթեթներ։ Անհատական լուսային և վիզուալ ձևավորում՝ ամուսնության առաջարկը և հարսանեկան օրը հիշարժան դարձնելու համար. 10 րոպեն՝ 1.5 մլն դրամ։
Հեռուստաաշտարակն առաջարկում է նաև հոբելյանական փաթեթ՝ կրկին 10 րոպեն 1.5 մլն դրամ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
