Ուշիի վթարից 3 վիրավորի հոսպիտալացրել են, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Հայաստան22:55 | նոյեմբերի 3, 2026Ուշիի վթարից 3 վիրավորի հոսպիտալացրել են, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:
Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ողբերգական վթար, որի հետևանքով կա 8 զոհ և 3 վիրավոր
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Իրադարձություն
Աղբյուրը՝ NEWS.am
