Այգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Այգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Արարատի մարզ20:46 | նոյեմբերի 2, 2026Այգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Այգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ<!—>

]—>

Հոկտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Այգավան գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Rogue»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ 58-ամյա Դավիթ Մ․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Hyundai Elantra»-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։


Տեղադրություն

Արարատի մարզ

Օբյեկտ

Ավտոմեքենաներ

Թեմա

ՊատահարներՃՏՊ

Աղբյուրը՝ NEWS.am