Չինական հրթիռը ուղեծիր է դուրս բերել SatNet ինտերնետային արբանյակների խումբ

Չինական հրթիռը ուղեծիր է դուրս բերել SatNet ինտերնետային արբանյակների խումբ

Բացահայտում ենք Չինաստանը11:19 | նոյեմբերի 9, 2026Չինական հրթիռը ուղեծիր է դուրս բերել SatNet ինտերնետային արբանյակների խումբ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Չինական հրթիռը ուղեծիր է դուրս բերել SatNet ինտերնետային արբանյակների խումբ<!—>

]—>

«Չանչժեն-12» («Մեծ արշավ-12») կրող հրթիռը երկուշաբթի հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել SatNet-ի ինը արբանյակներից բաղկացած հերթական խմբաքանակը՝ համաշխարհային ինտերնետային ծածկույթ ապահովող արբանյակային համախումբ ստեղծելու նպատակով, հայտնել է Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնիկայի կորպորացիան (CASC)։

Հրթիռն արձակվել է Հայնան կղզում գտնվող Վենչան տիեզերակայանից՝ Պեկինի ժամանակով ժամը 04:24-ին։ Արբանյակները հաջողությամբ դուրս են եկել նախատեսված ցածր մերձերկրյա ուղեծիր։

Արձակումն իրականացվել է SatNet ազգային արբանյակային ինտերնետային համակարգի ստեղծման ծրագրի շրջանակում, որի նպատակն է ապահովել համաշխարհային լայնաշերտ ինտերնետային ծածկույթ, աջակցել երկրի զարգացող թվային տնտեսությանը, բավարարել ազգային անվտանգության և միջազգային կապի կարիքները։ Տիեզերական սարքերի այս խումբն արդեն 29-րդն է։

Չինական պետական SatNet համախմբի արբանյակները, որոնք կառավարվում են China Satellite Network Group ընկերության կողմից, տեղակայվում են ցածր մերձերկրյա ուղեծրում։ Նախատեսվում է, որ ապագայում համախումբը բաղկացած կլինի 13 հազար սարքից։

Շանհայի տիեզերական թռիչքների տեխնոլոգիաների ակադեմիայի (SAST) մշակած՝ 62 մ երկարությամբ և 3,8 մ տրամագծով «Չանչժեն-12» միջին դասի հեղուկ վառելիքով հրթիռը կարող է ցածր մերձերկրյա ուղեծիր դուրս բերել 12 տոննա օգտակար բեռ, իսկ 700 կմ բարձրությամբ արևահամաժամանակյա ուղեծիր՝ 6 տոննա։ Չինական այս նոր հրթիռի առաջին արձակումն իրականացվել է 2024 թվականի նոյեմբերի վերջին։

Հասանելի է

русский

Պատմություն

Բացահայտում ենք Չինաստանը

Թեմա

ԱրբանյակներՏեխնոլոգիա

Աղբյուրը՝ NEWS.am