ՄԻՊ գրասենյակին 2027–ին գրեթե 4 մլն դրամով ավելի կհատկացվի. հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը

Հայաստան11:20 | նոյեմբերի 9, 2026ՄԻՊ գրասենյակին 2027–ին գրեթե 4 մլն դրամով ավելի կհատկացվի. հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 605 մլն դրամ։ Այս մասին նշվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծում։ Սա 2026 թվականի ցուցանիշից ավելի է 3 մլն 818 հազար դրամով։
Ընդ որում, կապիտալ ծախսերը կկազմեն 10 մլն 165 հազար դրամ։ Իսկ
օմբուդսմենի աշխատակազմին կհատկացվի նաև նոր վարչական շենք, որը գտնվում է Երևանի հենց կենտրոնում։ Նախկինում այս շենքը գտնվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների կոմիտեի տնօրինության ներքո։ Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
