Հայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենթակա չի եղել, քան Փաշինյանի կառավարման արդյունքում. Զուրաբյան

Հայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենթակա չի եղել, քան Փաշինյանի կառավարման արդյունքում. Զուրաբյան

Հայաստան11:14 | նոյեմբերի 9, 2026Հայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենթակա չի եղել, քան Փաշինյանի կառավարման արդյունքում. Զուրաբյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենթակա չի եղել, քան Փաշինյանի կառավարման արդյունքում. Զուրաբյան<!—>

]—>

Արցախը ոչնչացրած, Հայաստանին միայն պարտություններ և աղետներ բերած մամլյուքների այս կլիկը Հայաստանի «անկախության թշնամի» է հայտարարում Հայաստանի անկախությունը հաստատած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի գրառմանը։

Նա մասնավորապես, նշել է. «Իրականում, անկախությունից ի վեր Հայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենթակա չի եղել, քան Փաշինյանի կառավարման արդյունքում: Էն վիճակի են հասցրել երկիրը, որ նրա փրկությունը այլևս տեսնում են բացառապես Ադրբեջանի թելադրանքով նոր սահմանադրություն ընդունելու մեջ` հրաժարվելով Անկախության հռչակագրից:

Լսե´ք, դուք որ ձեզ հայտարարում եք Հայաստանի անկախության պաշտպան, դա մոտավորապես նույքան զավեշտալի է, որքան, ասենք, եթե Հիտլերն իրեն հայտարարեր հրեա ժողովրդի անվտանգության երաշխավոր»։


Տեղադրություն

Հայաստան

Անձ

Լևոն Տեր-ՊետրոսյանԼևոն ԶուրաբյանՆիկոլ Փաշինյան

Թեմա

Քաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am