fbpx
/// ՀՅԴ-ն Փաշինյանին տեռորի՞ստ է համարում

ՀՅԴ-ն Փաշինյանին տեռորի՞ստ է համարում

Օգոստոսի 10-ին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը,  լրագրողների հետ զրույցում Քոչարյանի շուրջ տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ կիսվելով սեփական մտորումներով, ՀՅԴ հայտնի կեցվածքը բացատրել է բարի ցանկությամբ՝ տեսնելու Նիկոլ Փաշինյանին իսկապես հաջողված վարչապետի դերում: Միաժամանակ Մարգարյանը «մտքի տեռոր» է որակել ՀՅԴ հասցեին ժամանակ առ ժամանակ հնչող քննադադատությունները՝ ըստ էության՝ կապված հատկապես Քոչարյանի նկատմամբ այս ուժի կողմից դրսևորվող վերաբեմունքի հետ: «Մենք երկրի համար ենք մտահոգ, երկրի ապագայի համար, մենք նոր Հայաստանով ենք մտահոգ, բայց թույլ չենք տա, որ մտքի տեռոր անեն, որովհետև տեռորը տեռոր է, ուզում ես կրակի մարդկանց վրա, ուզում ես՝ միտքն արգելակի»,-հայտարարել է հայտնի դաշնակցականը:

Հարց է առաջանում՝ ի՞նչ է ակնարկում Մարգարյանն, երբ խոսում է «մտքի տեռորի» մասին: Կոնկրետ ո՞ւմ նկատի ունի, և կամ որո՞նք են այն չափանիշները, որոնցով առաջնորդվում է ՀՅԴ-ն երևույթները միմյանցից տարբերակելիս կամ դրանց որակումներ տալիս: Մտքի տեռորիստները Փաշինյանի ջերմեռանդ կողմնակիցնե՞րն են,  ՀՅԴ-ին  քննադատել կամ գոնե կուսակցության գործողությունները վերլուծել փորձողնե՞րը, թե՞ բոլոր նրանք, ովքեր Քոչարյանի շուրջ ընթացող պրոցեսների հարցում այնքան էլ չեն կիսում ՀՅԴ-ի տեսակետները: Իսկ միգուցե «մտքի տեռոր» ասելիս  Մարգարյանը շատ ավելի հեռուն գնացող ակնարկներ է անում՝ Փաշինյանին՝ ասենք տեռոր համարելով ոչ միայն ՀՅԴ հասցեին հնչող քննադատությունն, այլև այն իրավական պրոցեսները, որոնք այժմ ընթանում են երկրում: Համենայն դեպս՝ պետք է խոստովանել, որ Մարգարյանի տված որակումները բավական կտրուկ են ու չեն տեղավորվում հեղափոխության նկատմամբ կուսակցության որդեգրած կեցվածքի տրամաբանաության շրջանակներում.դրանցից մի տեսակ 37 թվի հոտ է գալիս:

Իսկ թե կոնկրետ ինչով կարող է պայմանավորված լինել ՀՅԴ հակասական կեցվածքը, թերևս, այնքան էլ դժվար չէ կռահել. կուսակցության հայաստանյան ապագան է հայտնվել մեծ հարցականի տակ, ու չեն կարողանում կողմնորոշվել՝ ինչ ասեն, ինչ դիրք բռնեն, որ ընկալելի լինեն բոլորի կողմից՝ անխտիր՝ մոռանալով, սակայն, որ անհնար է  երկու տիրոջ ծառա լինել միանգամից. կա՛մ աջ, կա՛մ ձախ:

Norlur.am

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-10T16:03:51+00:00 Օգոստոսի 10 16:03|Մեկնաբանություն|0 Comments
//
//