Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել

Ուրուգվայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Ուրուգվայցիները պատրաստվում են Ֆրանսիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպմանը։ Լուիս Սուարեսը մարզման ժամանակ հարված է ստացել աջ ոտքին եւ ստիպված է եղել դիմել բժիշկների օգնությանը, հաղորդում է The Sun-ը։ Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հետ 1/8 եզրափակիչի խաղում մկանային վնասվածք էր ստացել Էդինսոն Կավանին, որը դարձել էր դուբլի հեղինակ։ Նրա մասնակցությունը Ֆրանսիայի դեմ խաղին դեռ հաստատված չէ։ Ֆրանսիան ու Ուրուգվայը կհանդիպեն հուլիսի 6-ին Նիժնի Նովգորոդում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.