fbpx
// ԱՄԷ-ն մասամբ ազատել է տարանցիկ ճանապարհորդներին վիզայի վճարներից

ԱՄԷ-ն մասամբ ազատել է տարանցիկ ճանապարհորդներին վիզայի վճարներից

Արաբական Միացյալ Էմիրությունները տարանցիկ ճանապարհորդներին երկրում գտնվելու առաջին 2 օրվա ընթացքում ամբողջությամբ ազատել է վիզայի վճարներից: Այդ մասին հայտնում է Դուբայի Dubai Media Office պաշտոնական մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄԷ-ի կառավարության որոշման համաձայն՝ նոր կանոնների համաձայն՝ տարանցիկ վիզան կարող է երկարաձգվել ևս 48 ժամով՝ մոտ 13,6 ԱՄՆ դոլարին համարժեք դիրհամի դիմաց:

Մամուլի ծառայության հայտարարությունում նշվում է, որ երկրի օդանավակայաններում կհայտնվեն հատուկ հատկացված սեղաններ՝ տարանցիկ ճանապարհորդողներին սպասարկելու համար:

Բացի այդ, ԱՄԷ-ի իշխանությունները թեթևացրել են երկրում բնակվող օտարերկրացիների համար վիզայի ռեժիմը: Մասնավորապես՝ աշխատանքը կորցրած օտարերկրացիները հնարավորություն կունենան անվճար ստանալ վեց ամսվա վիզա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-14T13:07:06+00:00 Հունիսի 14 13:07|Լուրեր|0 Comments
//
//