Ժամը 18:00-ի դրությամբ տուգանային հրապարակ է տարվել անչափահասի 6 մեքենա

Այսօր՝ մայիսի 25-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Վերջին զանգի անչափահաս շրջանավարտների 6 մեքենա է տեղափոխվել մեքենաների հատուկ պահպանվող տարածք: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: Նշենք, որ սա աննախադեպ ցածր թիվ է: Համեմատության համար բերենք նախորդ տարիների ցուցանիշները: Այսպես, 2014-ի մայիսի 23-ին` ժամը 13.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 25 տրանսպորտային միջոց` 10-ը` Երևանում, որոնցից 2-ի վարորդները` անչափահաս, 15-ը` մարզերում, որոնցից 11-ի վարորդները` անչափահաս: 2015-ի  Վերջին զանգի օրը, միայն  առավոտվա 10-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 13 տրանսպորտային միջոց:  Կամ՝ 2017-ին Վերջին զանգի հանդիսությունների շրջանակներում մայիսի 26-ին՝ ժամը 12-ի դրությամբ, ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց, 4-ը՝ Երևան քաղաքում, 17-ը՝ մարզերում:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.