Հայաստանի նպատակը ոչ թե Ադրբեջանին ԵԽ-ից հանելն է, այլ եվրոպական արժեքներին մոտեցնելը. Կոստանյան

Հասարակական գործիչ Իլգար Մամադովին ազատ արձակելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Ադրբեջանի իշխանությունների կողմից չկատարելն անընդունելի է: Մարտի 20-ին լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: «Հասարակական գործիչ Իլգար Մամադովին ազատ արձակելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը չիրագործելու հետ կապված Հայաստանի պատվիրակությունը նախարարների կոմիտեում առաջարկել էր, որպեսզի քննարկման դրվի Եվրոպայի Խորհրդի կազմից Ադրբեջանը հանելու հարցը: Վճիռը չկատարելն անընդունելի է , որովհետև դա նշանակում է հարգանք չունենալ տվյալ անձի իրավունքների նկատմամբ, հարգանք չունենալ Եվրոպական արժեքների և ժողովրդավարության նկատմամբ»,- ասաց Կոստանյանը: Նրա խոսքով` Հայաստանն Ադրբեջանին ԵԽ-ից հեռացնելու նպատակ չունի , այլ  նման եղանակով ցանկություն ունի  Ադրբեջանին մոտեցնել դեպի եվրոպական արժեքներին, որի կրողը նաև Հայաստան է: «Հայաստանին ձեռնտու չի լինի, որ Ադրբեջանը դուրս գա  Եվրոպայի խորհրդի կազմից, որովհետև երբ այդ երկրիը դուրս եկավ ԵԽ-ից կնշանակի, որ Հայաստանը կունենա եվրոպական արժեքների հետ անհամատեղելի հարևան և հակառակորդ: Հետևաբար, մեր հիմնական նպատակն է  ոչ թե Ադրբեջանին հանել Եվրոպայի խորհրդի կազմից, այլև այդ եղանակով ավելի մոտեցնել դեպի եվրոպական արժեքներին, որի կրողը նաև մենք ենք» ,- ասաց Կոստանյանը: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն իրավական գործընթաց էր սկսել Ադրբեջանի դեմ՝ հասարակական գործիչ Իլգար Մամադովին ազատ արձակելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը չիրագործելու համար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2014թ. որոշման համաձայն՝ Մամադովին ձերբակալելու կամ մինչև դատը  նրան կալանքի տակ պահելու հիմքեր չեն եղել: Դատարանն արձանագրել է, որ այդ միջոցառումներն արվել են միայն նրա համար, որ Մամադովը քննադատել է երկրի իշխանություններին: ՄԻԵԴ-ը 2014թ. մայիսի 24-ին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Իլգար Մամադովին, սակայն այդ որոշումից երեք տարի անց էլ նա շարունակում է կալանավորված մնալ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.