Ադրբեջանը ԼՂ շփման գծում անցնող շաբաթ հրադադարի ռեժիմը խախտել է 250 անդամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից շփման գծի արևելյան և հյուսիսային հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետեր (3 արկ): «ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.