Երևանի փողոցներում, այգիներում ու պուրակներում կտեղադրվեն «Երևան» ձուլվածքով 500 նոր նստարաններ

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների շրջանակում 2018 թվականին երևանյան փողոցներում, այգիներում ու պուրակներում կտեղադրվեն «Երևան» ձուլվածքով 500 նոր նստարաններ և շուրջ 600 փայտյա աղբամաններ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ Այժմ մեկնարկել են նախկինում տեղադրվածների մասնակի կամ հիմնանորոգման աշխատանքները: Մասնավորապես, այս տարվա ծրագրի մեկնարկից մինչ օրս մասնակի նորոգվել է «Երևան» ձուլվածքով  286 նստարան և 488 փայտյա աղբաման, իսկ հիմնանորոգվել է  16 նստարան և 9 աղբաման: Հիշեցնենք, որ «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև աղբամանները 2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.