Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան

Չնայած տեղումներին՝ Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան: Այս մասին վստահեցրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի ու ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը: Մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից ճանապարհները պարբերաբար մշակվում են աղի և ավազի խառնուրդով, իսկ անհրաժեշտության դեպքում, մաքրման համար, դուրս կբերվի տեխնիկա: «Մարզի ողջ տարածքում ձյուն է գալիս: Այս պահին ճանապարհների անանցանելի ու դժվարանցանելի լինելու մասին ահազանգեր չենք ստացել: Իրականացվում է հերթապահություն ու, անհրաժեշտության դեպքում, կօգտագործվի տեխնիկա»,-նշեց պատասխանատուն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.