Սուդանի նախագահը Պուտինի և Շոյգուի հետ քննարկել է Սուդանում ռազմական բազա ստեղծելու հարցը

 Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը քննարկել է Սուդանում ռազմական բազա ստեղծելու հարցը: Այս մասին հաղորդում է  ՌԻԱ Նովոստին: Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Օմար ալ-Բաշիրը հայտարարել է, որ Հարավային Սուդանի` 2011 թվականի անջատումը, ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունք է եղել: Սուդանի նախագահը պատրաստվում է Ռուսաստանի հետ քննարկել ԱՄՆ-ի միջամտության և Կարմիր ծովում առկա իրավիճակի հարցը: Ինչպես ավելի վաղ տեղեկացվում էր, Ռուսաստանի և Սուդանի կառավարությունները  համագործակցության համաձայնագրեր են ստորագրել կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.