«Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղու վերջնակետը կլինի մետրոյի «Երիտասարդական» կայարանը

«Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին նոյեմբերի 11-ից կշահագործվի հաստատված չվացուցակի պահանջներին համապատասխան՝ առավոտյան ժամը 07.00-ից մինչև 22.00-ն՝ 30 րոպե միջակայքով, 22.30-ից մինչև 07.00-ն՝ 1 ժամյա պարբերականությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։ «Զվարթնոց» օդանավակայանից շարժվելով՝ ավտոբուսը կանգառներ է կատարում Փարաքար, Արգավանդ գյուղերի մոտ, Կենտրոնական ավտոկայարանի, Մաշտոցի պողոտայի (նախկին «Փակ շուկա»), Ստ. Շահումյանի անվան դպրոցի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կանգառներում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ: Վերջնակետից` մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից, դեպի օդանավակայան ուղևորվելիս, ավտոբուսը կանգառներ կկատարի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ, «Հանրապետության» հրապարակում (Ազգային պատկերասրահի հարևանությամբ), Ամիրյան փողոցի, Մաշտոցի պողոտայի (նախկին Փակ շուկա), Կենտրոնական ավտոկայարանի, Արգավանդ և Փարաքար գյուղերի կանգառներում, «Զվարթնոց» օդանավակայանում: Բացի այդ, այս երթուղու ավտոբուսներում մոտ օրերս կտեղադրվեն համապատասխան տերմինալներ, որոնց միջոցով մեր քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ուղեվարձը վճարել իրենց բանկային քարտերով։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.