Արցախի նախագահը պետական պարգևներ է հանձնել ԱԻՆ մի խումբ ծառայողների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը պետական պարգևներ է հանձնել համակարգի մի խումբ ծառայողների և հանդես եկել ելույթով: Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջև դրված են կարևոր խնդիրներ, և դրանց հաջող ու արդյունավետ լուծումը կառույցի ղեկավարներից ու ողջ անձնակազմից պահանջում է պատասխանատու մոտեցում և ամենօրյա քրտնաջան աշխատանք: «Ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ, պատրաստված ու արհեստավարժ, գործին նվիրված աշխատակիցներ, ովքեր ի վիճակի են պատշաճ մակարդակով իրականացնել իրենց գործառույթները»,- նշել է երկրի ղեկավարը, հավելելով, որ պետությունը այսուհետ ևս կշարունակի միջոցներ ձեռնարկել՝ ուղղված ծառայության աշխատակիցների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.