«Աստղիկ» ԲԿ-ն՝ տարվա լավագուն բժշական կենտրոն է ճանաչվել

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ «Հուսո Աստղ» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր Համազգային վստահության խորհուրդը: Մրցանակաբաշխությանը ներկա են եղել ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, բուժհիմնարկների ղեկավարներ: Տարվա լավագույն հիվանդանոց է ճանաչվել «Աստղիկ» բժշկական կենտրոնը: Սոցիոլոգիկանա հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը արժանացել է Առողջապահական գործի հմուտ գրագետ և օպերատիվ տարվա բուժկազմակերպիչ: Բազմապրոֆիլ՝ մեծահասակներին և երեխաներին որակյալ բուժօգնություն տրամադրող, բարձրակարգ մասնագետներ ունեցող, գերժամանակակից սարքավորումներով հագեցած և միջազգային չափանիշներին համապատասխան տարվա բժշկական կենտրոն է ճանաչվել Աստղիկ բժշկական կենտրոնը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.