Ես նման ճռճռան, ճտճտան անվանումները լսելուց հետո քաղաքական բովանդակություն չեմ տալիս. քաղաքագետ

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջննորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է ազգային դիմադրության շարժում ստեղծելու իր նախաձեռնության մասին: Նրա խոսքով՝ շարժումն ունի ընտրողների, անգամ ընտրությանը չմասնակցած քաղաքացիների, երևանաբնակ և ոչ երևանաբնակ քաղաքացիների, համայն հայության աջակցությունը: «Նրանք պատրաստ են աջակցելու «Ազգային դիմադրություն» շարժմանը, այդ դիմադրություններից մեկն էլ ընտրության օրվա միջադեպն էր: Այս շարժումը պետք է ունենա նաև տրամաբանական հանգրվան, որի ամենակարևոր բաղադրիչը Հանրապետական կուսակցության տապալումն է»,-ասել է Զարուհի Փոստանջյանը: Norlur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Դա Զարուհի Փոստանջյանի արած քայլն է, ճիշտ կլինի, որ նա էլ մեկնաբանի դա»: Հարցին, թե ինչու ընդհանրապես նման նախաձեռնությունները չեն կայանում, նա պատասխանեց. «Ես նման ճռճռան, ճտճտան անվանումները լսելուց հետո դրանց ուղղակի քաղաքական բովանդակություն չեմ տալիս, տեսնում եմ միայն լոզունգներ և ուրիշ ոչինչ»:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.