«Ինչպես յուրաքանչյուր անհատ պիտի հասկանա, թե այս կյանքում որն է իր առաքելությունն, այնպես էլ քաղաքական գործիչը, քաղաքական ուժը լինի դա կուսակցություն, թե դաշինք պիտի հասկանա, թե որն է իր քաղաքական նպատակը ու ինչպես հասնել դրան»,-Norlur.am-ի հետ զրույցում ասում է քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը:

Ըստ նրա, այն քաղաքական ուժերը, որոնք ոչ մի տեղ հիմա չկան, այսինքն ոչ խմբակցություն ունեն խորհրդարանում, ոչ էլ որևէ ՏԻ մարմնում պիտի դասեր քաղեն իրենց սխալներից: «Միայն սխալներից դասեր քաղելով նրանք կարող են մնալ քաղաքական ասպարեզում և հետագայում էլ արդեն պայքար ծավալել, հակառակ դեպքում կարող ենք նրանց ցտեսություն ասել, հաջողություն մաղթել և մոռանալ այդ քաղաքական ուժերի գոյության մասին: Քաղաքականության մեջ պետք է ունենալ գաղափար, սկզբունք ու դրանցով պետք է առաջնորդվել, իսկ եթե գաղափար չլինի, լինի միայն շահ, ապա այդ քաղաքական ուժը չի երկարի իր գործունեությամբ»,-նկատեց նա:

Գառնիկ Իսագուլյանն ընդգծեց, թե մեզ մոտ ընդդիմություն ասվածն աղավաղված է, քանի որ առանց հստակ ծրագիր առաջարկելու ընդդիդիրները իրենց հիմնական առաքելությունն են վերցրել իշխանությանը քննադատելը, քննադատում են յուրաքանչյուր ծրագիր, բայց միևնույն ժամանակ այլընտրանք չեն առաջարկում: