Սերժ Սարգսյանն է որոշում, անգամ «Հանրապետական» կուսակցության ղեկավարությունը չգիտեր

Քաղաքագետ Արա Պապյանին խորհրդարանի սկզբանական աշխատանքները չեն զարմացնում: «Մեծ ակնկալիք չունեի, այդպես էլ եղավ, ամեն ինչ մեկ անձի ղեկավարման է գնում, մենք խոսում ենք խորհրդարանական կառավարման մասին, բայց դա խորհրդանական կառավարում չէ, սա միակուսակցական կառավարում է»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Արա Պապյանը: Նա նշեց, որ մեր քաղաքական դաշտը հիշեցնում է ներկուսակցական պայքար, որտեղ կուսակցապետն է ամեն ինչ որոշում: «Արա Բաբլոյանի թեկնածությունը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանն է որոշում, անգամ «Հանրապետական» կուսակցության ղեկավարությունը չգիտեր, անընդհանոտ հաղորդագրություններ էին լինում, որ սա իրեն լավ չպահեց, նա իրեն, ու Սերժ Սարգսյանն իր միտքը փոխեց, այսինքն, ինքն է որոշում, ում կուզի, կնշանակի հանձնաժողովի նախագահի, վաղը չի ուզի, չի նշանակի»,-հավելեց Արա Պապյանը: Նա նշեց, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալ Թամփը Սաուդյան Արաբիայի Սալմանի շեյխի հետ պարում էր, և Սալման հայտնի է որպես բռնապետ, սակայն նա այնքան իշխանություն չունի, որքան մեզ մոտ ունի Սերժ Սարգսյանը: «Նրանք ընտանիքով են ղեկավարում, իսկ Սերժ Սարգսյանը պիտի ոչ ոքի հետ հաշվի չնստի»,-եզրափակեց Արա Պապյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.